Թուրքիան պատասխան հարված է հասցրել Սիրիայի ապստամբներին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջաններում շարունակվում են ապստամբական խմբերի և «Ալ-Քաիդայի» հետ սերտորեն կապված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) արմատական խմբավորման միջև մարտերը:

Այդ մարտերի ժամանակ ականանետից արձակված արկը 600 մետրով հատել է Թուրքիայի սահմանը և ընկել է Աքչաքալեի շրջանում՝ ամայի տարածքում: Ոչ ոք չի տուժել: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է երեկ կեսօրին: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ISIL-ը կոչ է տարածել ապստամբական մյուս ուժերին ոչնչացնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031