
Մայրաքաղաքի կենտրոնում անշարժ գույքի գները չեն փոփոխվել

2013թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 16,507 գործարքներ: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, գործարքների 26.7%-ը կազմել են անշարժ գույքի օտարումները:
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ վաճառված գույքի գները Երևանի կենտրոնում չեն փոփոխվել, իսկ մայրաքաղաքի ծայրամասերում որոշ փոքր չափով թանկացում է գրանցվել, միաժամանակ 2012 թ. նոյեմբերի համեմատ գները բարձրացել են շուրջ 2%-ով: