Բաժիններ՝

Էստոնիայի պաշտպանության նախարարը կողմ է երկրում ամերիկյան մշտական ռազմական ներկայությանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն Վաշինգտոնում հանդես է եկել իր երկրում ամերիկյան մշտական ռազմական ներկայություն պահպանելու օգտին:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ Ռեյնսալուն հայտարարել է. «Ես շատ ուրախ կլինեի իմ հայրենիքում տեսնել ԱՄՆ-ի մշտական ներկայություն»: Նախարարի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում միայն Բալթյան գոտում է, որ ռազմական-ռազմավարական հավասարակշռությունը դաշինքի օգտին չէ:

Ռեյնսալուն ափսոսանք և տագնապ է հայտնել նրա համար, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներից քչերն են պահպանում ռազմական ծախսերը ՀՆԱ-ի երկու տոկոսանոց մակարդակի վրա պահելու վերաբերյալ խոստումը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի 28 անդամներից միայն 4-ն է կատարում այդ պահանջը, իսկ 5 երկրի մոտ այդ ցուցանիշը չի հասնում անգամ ՀՆԱ-ի 1 տոկոսին, ինչը կապված է ֆինանսա-տնտեսական բարդությունների հետ:

Ռեյնսալուն Վաշինգտոնում գտնվում է աշխատանքային այցով: Նրա այցի գլխավոր նպատակն իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ երկկողմ հանդիպում և բանակցություններ անցկացնելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս