Բաժիններ՝

Արարատը սկսել է նախապատրաստվել Ծաղկաձորում

Երեւանի «Արարատը» հունվարի 5-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը armsport.am-ին հայտնել է, որ թիմի նախապատրաստական փուլի ծրագրերով հնարավոր է փոփոխություններ լինեն:

Հունվարի 15-ին «Արարատը» պետք է մեկներ Մոնտենեգրո, սակայն չի բացառվում, որ ուսումնամարզական հավաքի վայր փոխվի:

«Ակումբի ղեկավարությունից տեղեկացա, որ հնարավոր է այլ ժամկետներում եւ այլ վայրում տեղի ունենա առաջին արտասահմանյան հավաքը: Մոտ օրերս պարզ կլինի»,-նշել է  Աբրահամ Խաշմանյանը:

«Արարատի» հիմնական կազմից նախորդ տարի հեռացել էր Հովհաննես Գրիգորյանը, իսկ նրա փոխարեն ակումբը պայմանագիր էր կնքել «Ուլիսի» ավագ Արտակ Անդրիկյանի հետ: «Արարատի» շարքերն է համալրել նաեւ «Բանանցից» հեռացած Վաչիկ Եղիազարյանը: Այլ համալրումներ «Արարատը» դեռեւս չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս