ԱՄՆ-ն սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար. հարցում
ԱՄՆ-ն ողջ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում: Այդպիսին են գլոբալ հարցման արդյունքները, որոնք անցկացվել են WIN եւ Gallup International կազմակերպությունների կողմից աշխարհի 65 երկրներում եւ հրապարակվել են երկուշաբթի:
Հարցման արդյունքներով` հարցվածների 24%-ը ԱՄՆ-ն համարել է ամենամեծ սպառնալիքը աշխարհի խաղաղության համար: ԱՄՆ-ին հաջորդում է Պակիստանը, որին 8% -ն է համարում որպես խաղաղության սպառնալիք: 6%-ի կարծիքով` կարող է սպառնալիք հանդիսանալ Չինաստանը, հաղորդում է MIGnews-ը:
«Վարկանիշային» այս ցուցակում Իսրայելը, Իրանը, Հյուսիսիային Կորեան եւ Աֆղանստանը կիսում են չորրորդ տեղը` «վաստակելով» 5-ական տոկոս:
Հարցվածների միայն 3% -ն է սպառնալիք համարում Սիրիային, իսկ 2%-ը` Ռուսաստանին: