Բաժիններ՝

Որո՞նք են Նոր տարվա ամենապահանջված նվերները

Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը պարզել է, որ Նոր տարվան մարդիկ ավելի շատ նվիրում եւ ստանում են երեխաների եւ դեռահասների համար խաղեր եւ խաղալիքներ, դեկորատիվ կոսմետիկա, խնամքի պարագաներ:

Մասնավորապես, ռուսաստանցիների 22%-ը Նոր տարվան նվիրում է եւ որպես նվեր ստանում է  երեխաների եւ դեռահասների համար խաղեր եւ խաղալիքներ: Երկրորդ տեղում`  14%-ով, դեկորատիվ կոսամետիկան է,  երրորդ տեղում` սփռոցներ, սրբիչներ, անձեռոցիկներ (8%): Սրան հաջորդում  է օծանելիքը (7%):

Նշվում է, որ խաղերի, խաղալիքների եւ կոսմետիկայի գները 2013թ. նոյեմբերին  2012թ. նույն ժամանակահատվածի համամետ աճել են 4%-ով:

Նոր տարվա սեղանի համար ռուսաստանյան յուրաքանչյուր ընտանիքին բաժին ընկնող սննդամթերքի ընդհանուր արժեքը,  ըստ Росстат-ի, միջինը կազմում է 4,019  ռուբլի, ինչը 7,7% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Այդ սննդամթերքի մեջ են մտնում «Օլիվիե» աղցանի համար անհրաժեշտ բաղադրիչները, կոնֆետներ, մրգեր եւ բանջարեղեն, մեկ տորթ, թեյ, կոնյակ, գինի եւ հանքային ջուր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս