
Հրդեհ` Տաշիր քաղաքում

Հունվարի 3-ին, ժամը 02.20-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Լենինի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել՝ ժ.02.54-ին: Այրվել են տան ծխնելույզին կից փայտյա կառուցատարրերը՝ 2քմ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն