Նիագարայի ջրվեժը «ներկվել» է Ուկրաինայի ազգային գույներով (տեանյութ)
NEWSru.ua-ի փոխանցմամբ` երեկ երեկոյան Նիագարայի ջրվեժը «ներկվել» է դեղին և կապույտ գներով` ի նշան Ուկրաինայի աջակցության: Այս մասին հայտնել է Նիագարայի պարկի գծով հանձնաժողովի մամուլի ծառայությունը, ըստ որի` ակցիան նվիրված է եղել ուկրաինական մշակույթին:
Սակայն Կանադայի ուկրաինական համայնքի ներկայացուցիչները հայտնում են, որ դա եղել է որպես յուրօրինակ «Եվրամայդան»: Կանադաբնակ ուկրաինացիներն իրենց «Եվրամայդանին» են հավաքվել Նիագարայի ջրվեժում: Որպես Ուկրաինայի ժողովրդին իրենց համերաշխության նշան` նրանք Հյուսիսային Ամերիկայի հզորագույն ջրվեժը գունավորել են կապույտ-դեղին կրակներով:
Դա տևել է մոտ 15 րոպե: Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը կփոխվի դեպի լավը: Նրանք նաև իրենց բողոքն են հայտնել ուկրաինացի լրագրողուհի Տատյան Չոռնովոլին ծեծի ենթարկելու կապակցությամբ: