
Բաշար Ասադն անձնական բնույթի ուղերձ է հղել Հռոմի Պապին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անձնական բնույթի ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, հաղորդում է Reuters –ը` վկայակոչելով Վատիկանի պաշտոնական տեղեկատվական ծառայությանը:
Ուղերձը փոխանցվել է սիրական պատվիրակության եւ Սուրբ Աթոռի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Թե իրականում ինչ է բովանդակում Սիրիայի նախագահի ուղերձը` չի հայտնվում: Գործակալությունը հիշեցնում է, որ սա Ասադի առաջին հողորդագրությունն է կաթոլիկների հոգեւոր առաջնորդին` 2011թ-ից ի վեր: Անցնող շաբաթվա ընթացքում Ֆրանցիսկոսը եւս մեկ անգամ Սիրիայում պատերազմի դադարեցման կոչ էր արել: