
2014 թվականին Վրաստանն ամբողջովին կփոխարինի խորհրդային ուղղաթիռների պարկը. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 2014 թվականին ամբողջովին փոխարինել խորհրդային ուղղաթիռների պարկը: Խորհրդային ուղղաթիռները փոխարինվելու են ամերիկյան թռչող սարքերով: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան.
«Մենք հրաժարվել ենք խորհրդային ուղղաթիռներից: Պատրաստվում ենք հաջորդ տարի զարգացնել ամերիկյան ուղղաթիռների պարկը: Բացի այդ, մենք բանակցություններ ենք վարում նաև այլ երկրների հետ: Այդպիսի հնարավորություն ստեղծվել է Ֆրանսիայում իմ այցից հետո:
Պետության համար շատ թանկ է արժենում խորհրդային ուղղաթիռների պարկի սպասարկումը: Պահեստամասերի գնումը, դրանց հետ կապված խնդիրները և հաճախ առանց կոռուպցիոն գործարքի նման սարքավորում գնելը, այսպիսի սպասարկման շարունակումը գործնականում այլևս անհնար է: Ելնելով դրանից` մենք ընդունել ենք կոշտ, սակայն ճիշտ և տրամաբանական որոշում»: