Բաժիններ՝

Իրանը նոր սերնդի ցենտրիֆուգներ է մշակում

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը զբաղված է նոր սերնդի ցենտրիֆուգների մշակմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանն ունի 19.000 ցենտրիֆուգ. «Մենք պետք է փորձարկենք նոր ցենտրիֆուգներ, նախքան դրանց զանգվածային արտադրությանն անցում կատարելը»: Սալեհին ընդգծել է նաև միջուկային էներգիայի ոլորտում Իրանի հաջողությունները:

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացվել մի օրինագիծ, որը կառավարությանը պարտադրում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031