
Աշտարակի խճուղում՝ բեռնատարի մեջ վարորդի դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Քասախ գյուղի մոտակայքում, կայանված բեռնատարի մեջ գտնվող վարորդը չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները բացել են «ՄԱՆ» մակնիշի ZYG535 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի դուռը և հայտնաբերել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Զ. Ա.-ի (ծնվ. 1963թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն