Բաժիններ՝

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երևանաբնակ զինհաշմանդամներին և նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաև ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։

Ծրագրում ընդգրկված են արցախյան պատերազմի 110 զինհաշմանդամներ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031