Բաժիններ՝

Ուկրաինայի վարչապետը դիտորդի կարգավիճակով Մոսկվայում կմասնակցի Մաքսային միության համաժողովին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը պլանավորում է վաղը Մոսկվայում մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացնելու են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի (Մաքսային միություն) ղեկավարները:

Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Մասնակցության հրավեր են ստացել Հայաստանի ու Ղրղզստանի նախագահները, այսինքն այն երկրների նախագահները, որոնք հայտ են ներկայացրել Մաքսային միության ու Միացյալ տնտեսական տիրույթ մտնելու համար: Ներկա է գտնվելու նաև Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ դիտորդի կարգավիճակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031