
Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի ապագան Եվրոպայում է. Հերման վան Ռոմպեյ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ու Ուկրաինայի մերձեցումը չպետք է վարկաբեկվի կարճաժամկետ հաշվարկներով ու արտաքին ճնշմամբ: Այս մասին ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը.
«Մենք չենք կարող մեզ վարկաբեկել կարճաժամկետ հաշվարկներով ու արտաքին ճնշմամբ, դա պետք է լինի ազատ ընտրություն: Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի ապագան Եվրոպայում է, ոչ ոք չի կարող հակազդել դրան»:
Նոյեմբերին Կիևը դադար էր վերցրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում և նոյեմբերի վերջին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում չէր ստորագրել այն: