ԵՄ-ը ցանկանում է Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրել մինչև 2014 թվականի օգոստոսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը ցանկանում է մինչև հաջորդ տարվա օգոստոս Ասոցացման համաձայնագրեր ստորագրել Վրաստանի ու Մոլդովայի հետ:

Այս մասին ԵՄ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը.

«Մոլդովայի ու Վրաստանի քաղաքացիներին կիսում է ԵՄ-ին ավելի մոտ կանգնած լինելու ցանկությունը: Մենք ցանկանում ենք արագացնել նրանց հետ համաձայնագրեր ստորագրելը, դա անել օգոստոսից ոչ ուշ»:

Վրաստանն ու Մոլդովան այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ասոցացման համաձայնագրեր են նախաստորագրել ԵՄ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031