
Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան

Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) այցը տարածաշրջան: Այսօր Բաքվում համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող համանախագահի հատուկ ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հետ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների ու ներկա իրավաիճակի հետ կապված հարցեր:
Բաքվում բանակցությունների ավարտից հետո միջնորդները կժամանեն Երեւան: