Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալն աճել է 100.000 տոննայով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա 11 ամսվա ընթացքում Ադրբեջանում արդյունահանվել է 39.5 միլիոն տոննա նավթ: 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ դա 100.000 տոննայով կամ 0.2 տոկոսով ավելին է:

Այս մասին են վկայել Ադրբեջանի վիճակագրական վարչության տվյալները: Դրանց համաձայն, այս տարի նավթի ամսական արդյունահանման ամենացածր ցուցանիշը գրանցվել է նոյեմբերին՝ 3.4 միլիոն տոննա, իսկ առավելագույն ցուցանիշը՝ հունվարին ու մայիսին՝ 3.8 միլիոն տոննա:

2012 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կազմել է 42.9 միլիոն տոննա, ինչն իր հերթին 2.4 միլիոն տոննայով ավելի պակաս է՝ համեմատած 2011 թվականի ցուցանիշի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս