Բաժիններ՝

Բեյոնսեն առանց զգուշացման ալբոմ է թողարկել (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն առանց նախապես զգուշացնելու այսօր թողարկել է նոր ալբոմ, ինչը թվով հինգերորդն է նրա համար: Beyoncé անվանմամբ ալբոմը պարունակում է 14 երգ: Ալբոմը բնորոշվում է որպես «վիզուալ». յուրաքանչյուր կոմպոզիցիայի համար նկարահանվել է տեսահոլովակ:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Բեյոնսեի հինգերորդ ստուդիական ալբոմը թողարկվելու է դեռևս 2013 թվականի գարնանը, սակայն դա հետաձգվեց: Ավելին, հուլիսին երգչուհին հրաժարվեց բոլոր 50 կոմպոզիցիաներից, որոնք տվյալ պահին պատրաստվել էին ալբոմի համար: Բեյոնսեի նախորդ ալբոմը, որը ստացել էր «4» անվանումը, թողարկվել է 2011 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս