Բաժիններ՝

Մահմուդ Աբբասը մերժել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան նոր նախաձեռնությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը մերժել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան խաղաղության նոր նախաձեռնությունը, որը Ռամալլահում իրեն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ այդ նախաձեռնությամբ մասնավորապես նախատեսվում էր Իսրայելի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումից և պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական կարգավորումից հետո Հորդանան գետի հովտում (Հորդանան գետի Արևմտյան ափ) իսրայելական ռազմական ներկայության ժամանակավոր պահպանում:

Ռամալլահից Քերին մեկնել է Երուսաղեմ՝ հանդիպումներ անցկացնելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ: Նշվում է, որ դրանից հետո Քերին ստիպված է եղել երկարաձգել իր իսրայելական այցի ժամկետը՝ կապված անբարենպաստ եղանակային պայմանների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս