2014 թվականին ԵՄ-ը կվերացնի վիզային ռեժիմը Մոլդովայի համար. գերմանացի դեսպան
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քիշնևում Գերմանիայի դեսպան Մաթիաս Մայերը Մոլդովայի բնակիչներին վստահեցրել է, որ 2014 թվականին նրանք կկարողանան ԵՄ մուտք գործել և տեղաշարժվել առանց վիզաի: Մայերն այս մասին հայտարարել է տեղական հեռուստաալիքի եթերում:
Մայերն ընդգծել է, որ Գերմանիայի դեսպանատանը վիզայի հարցում մերժումների մասնաբաժինը կազմում է մոտ 1 տոկոս. «Հարց է առաջանում. այդ դեպքում ինչի՞ համար են անհրաժեշտ դրանք: Ես կարող եմ գործնականում խոստանալ, որ 2014 թվականին ԵՄ-ը կվերացնի վիզային ռեժիմը Մոլդովայի համար:
Անհրաժեշտ է, որ այդ մարդիկ նկատեն երկրի եվրոպական ուղղվածությունից բխող փոփոխությունները: Դա մեծ աշխատանք է, շատ կարևոր է վստահության առկայությունը: Յուրաքանչյուր երկիր, որը ձգտում է դեպի Եվրոպա, պետք է ունենա իր քաղաքացիների աջակցությունն ու վստահությունը»: