Բաժիններ՝

Կատալոնիայի անկախության վերաբերյալ որևէ հանրաքվե չի անցկացվելու. Իսպանիայի վարչապետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հակասահմանադրական է որակել Կատալոնիայի անջատման մասին հանրաքվեն, որը նշանակված է 2014 թվականի նոյեմբերի 9-ին: Հանրաքվեի ժամկետը նախօրեին հայտարարել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը:

Ռախոյը հայտարարել է, որ ոչ մի հանրաքվե էլ չի անցկացվելու և որ անիմաստ է քննարկել դրա անցկացման հնարավորությունը: Ռախոյը Կատալոնիայի կառավարությանը կոչ է արել ցուցաբերել պատասխանատվություն և վստահեցրել է, որ Կատալոնիայի անկախանալու մասին հանրաքվեի անցկացման հարցում իր դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ալֆրեդո Պերեսի հետ:

2013 թվականի հունվարին Կատալոնիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր ինքնիշխանության մասին հռչակագիրը և հենվելով դրա վրա՝ հայտարարել էր, որ մտադիր է 2014 թվականին անցկացնել անկախության հանրաքվե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս