ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելը կհակասի ժնևյան պայմանավորվածությանը. Արաղչի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ընկերությունների ու մասնավոր անձանց նկատմամբ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելը կհակասի Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Դիվանագետն ընդգծել է, որ ներկայումս Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ ֆինանսաների նախարարության կողմից իրանական ընկերությունների «սև ցուցակի» ընդլայնման հնարավոր հետևանքները և պատրաստվում է հնարավոր պատասխան գործողություններին: