Բաժիններ՝

Իսրայելն ու Մաքսային միությունը կարող են հաջորդ տարի համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի գոտու շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հույս է հայտնել, որ Իսրայելի ու Մաքսային միության երեք երկրների (Ռուսաստան, Ղազախստան ու Բելառուս) միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կմշակվի և կստորագրվի 2014 թվականին:

Լիբերմանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում: Լիբերմանն այս շաբաթ ժամանել էր Մոսկվա, ուր և մասնակցել էր Ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի նիստին՝ որպես դրա համանախագահ:

Լիբերմանը գոհունակություն է հայտնել ռուս-իսրայելական գործընկերային հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրելն ազդանշան կհանդիսանա բիզնես-ընկերակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031