Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» փորձագետների հանդիպումն անցել է դրական մթնոլորտում. աղբյուր

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում տեղի են ունեցել փորձագետների մակարդակով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները: Դրանք անցել են դրականորեն՝ թեև եղել են նաև որոշակի տարաձայնություններ:

Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի բանակցային թիմի անդամներից մեկը: Նա հավելել է, որ Իրանի բանակցային թիմը վերադարձել է Թեհրան՝ հետագա խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Աղբյուրի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Իրանի նավթային ոլորտի ու բանկային համակարգի դեմ սահմանված պատժամիջոցների հարցը:

Բանակցությունների վերջին փուլը Վիեննայում անցկացվել է դեկտեմբերի 10-ին, դրան մասնակցել են Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք և «Վեցյակի», ԵՄ-ի ու ԱԷՄԳ-ի պաշտոնատար անձինք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031