Եվրահանձնաժողովը 25 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին

Кавказ Online-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստանին, Մոլդովային ու Վրաստանին հատկացրել է 87 միլիոն եվրո հավելյալ միջոցներ:

Դրանք ծախսվելու են գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունները մեծացնելու, էներգետիկ ոլորտի բարեփոխումները շարունակելու, աշխատաշուկայի կառավարումը բարելավելու, արհեստական կրթության ու ուսուցման և այլ նպատակներով:

Այդ 87 միլիոն եվրո ֆինանսավորումից 25 միլիոնը բաժին է ընկել Հայաստանին, 27 միլիոնը՝ Վրաստանին և 35 միլիոն դոլարը՝ Մոլդովային: ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ այս տարի արևելյան երեք գործընկերները պարգևատրվել են ժողովրդավարության զարգացման ուղղությամբ գործադրած ջանքերի համար.

«Մենք հուսով ենք, որ ապագայում այդ խումբն ավելի կաճի: Հավելյալ ֆինանսավորումը նշանակում է մեծ աջակցություն ազգային բարեփոխումների ու համատեղ նախագծերի նկատմամբ, որոնք կոնկրետ օգուտ են բերում քաղաքացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031