ԱՄՆ պետդեպարտամենտը ԵԱՀԿ-ին կոչ է արել մեծացնել ուշադրությունը ձգձգվող հակամարտությունների նկատմամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի օրակարգում պետք է ընդգրկվեն ձգձգվող հակամարտությունների կարգավորման վերաբերյալ կոնկրետ ու իրատեսական քայլերը: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

Հայտարարությունում խոսք է գնում  նաև ոչ վաղ անցյալում Կիևում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարությունը հավանության է արժանացել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից: ԱՄՆ պետդեպարտամենտը հուսադրող է համարում դա՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջ ընթանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031