Հունաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հաջորդ շաբաթ ժամանելու է Ադրբեջան: Այցը կապված է «Անդրադրիատիկ» (TAP) գազատարի մասին համաձայնագրի ստորագրման հետ:

Հունական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սամարասն իր ադրբեջանական այցի ժամանակ հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկելու է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Դա մասնավորապես վերաբերում է ադրբեջանական SOCAR-ի կողմից հունական DESFA ընկերության գնմանը: 

Ադրբեջանական այցի ժամանակ Սամարասին ուղեկցելու է Հունաստանի էներգետիկայի փոխնախարար Մակիս Պապագեորգիուն: TAP-ի մասին համաձայնագիր ստորագրելու համար հաջորդ շաբաթ Ադրբեջան են ժամանելու նաև Իտալիայի ու Ալբանիայի վարչապետները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031