Բաժիններ՝

Ուկրաինային ՌԴ-ի տրամադրած 750 միլիոն դոլարի վարկի տոկոսադրույքն աճել է 3 տոկոսով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաստատել է 2013 թվականի արտաքին վարկերի պայմաններում տեղի ունեցած փոփոխությունը: Մասնավորապես, դեկտեմբերի 13-ից 6.5 տոկոսից մինչև 9.5 տոկոսի է բարձրացվել Sberbank CIB-ի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքը:

Սեպտեմբերի կեսերին հայտնի էր դարձել, որ ռուսական բանկերը Ուկրաինային հատկացրել են 750 միլիոն դոլարի սինդիկացված վարկ: Մասնավորապես, այդ մասին պաշտոնապես հայտարարել էր Sberbank CIB-ը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վարկի տրամադրմանը մասնակից է նաև ВТБ բանկը:

Սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել էր, որ Ռուսաստանը, թույլատրելով իր կոմերցիոն բանկերին վարկ հատկացնել Ուկրաինային, դրանով իսկ փրկել էր Ուկրաինայի դրամական հաշվեկշիռը:

Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ ռուսական բանկերը 10 օր առաջ իր իրազեկվածության պայմաններում Ուկրաինայի համար ձևակերպել են հերթական վարկը՝ 750 միլիոն դոլար: Պուտինն այս հայտարարությունն արել էր ԵՄ-ի հետ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունները գնահատելիս:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Ուկրաինան ու ԵՄ-ը համաձայնվել են մշակել «ճանապարհային քարտեզ»՝ կապված Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս