Բաժիններ՝

ՄԱԿ-ի հանձնաժողովը հաշվարկել է Սիրիայում քիմիական հարձակումների քանակը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հանձնաժողովը Սիրիական հակամարտության ընթացքում ի հայտ է բերել քիմիական զենքի կիրառման հինգ հավանական դեպք: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում:

Ընդհանուր առմամբ, Քիմիական զենքն արգելող կազմակերպության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն ուսումնասիրել են 7 դեպք, երբ հակամարտող կողմերին կասկածել են թունավոր նյութեր կիրառելու մեջ:

Զարին գազը հավանաբար կիրառվել է այս տարվա մարտին՝ Հալեպի նահանգում, ապրիլին՝ Իդլիբի նահանգում, ինչպես նաև օգոստոսին՝ Դամասկոսի երեք արվարձանում: Դրանց հետևանքով զոհեր են արձանագրվել թե՛ կառավարական զորքերի զինծառայողների, թե՛ խաղաղ բնակչության շրջանում:

Զեկույցում չի հաղորդվում, թե Սիրիայում քիմիական հարձակումների հետևանքով որքան մարդ է զոհվել: Բաց է մնում նաև այդ հարձակումների մեղավորների հարցը: Ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերն այդ հարձակումներում մեղադրել էին միմյանց և հերքել էին իրենց մեղավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս