
Ամերիկյան բանակը մարտական լազեր է փորձարկել

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան բանակը գրեթե մեկ ամսվա ընթացքում իրականացրել է HEL MD (High Energy Laser Mobile Demonstrator) մարտական նոր լազերի փորձարկումներ: Դրանք անցկացվել են այս տարվա նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, White Sands զորավարժարանում:
Այդ ընթացքում համակարգը խոցել է ավելի քան 90 ականանետային կրակոց և մի քանի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Փորձարկված լազերի հզորությունը կազմել է 50 կիլովատտ, ինչն արդիականացումից հետո կհասցվի 100 կիլովատտի: HEL MD-ը մշակվել է ականանետային կրակոցներից, թևավոր հրթիռներից, հրետանային արկերից ու ԱԹՍ-երից կարևոր օբյեկտները պաշտպանելու նպատակով:
Ներկայումս ամերիկացի զինվորականները լազերի տարբեր տիպերը դիտարկում են որպես մեծ արդյունավետությամբ հեռանկարային զենք: Լազերային զենքը տեղադրվելու է վեցերորդ սերնդի հեռանկարային կործանիչների վրա, որոնք սպառազինության մեջ կհայտնվեն 2030 թվականից հետո: Այն մասնավորապես կօգտագործվի ցամաքային թիրախների և այլ ինքնաթիռների դեմ: