Իրանը պլանավորել է իր գազը Թուրքիայի տարածքով արտահանել դեպի Եվրոպա

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է խողովակաշար կառուցել իր գազը եվրոպական երկրներ արտահանելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը.

«Մենք գիտենք, որ Իրանը պատրաստվում է գազատար անցկացնել դեպի Եվրոպա: Եվրոպական հինգ երկիր արդեն իսկ պլանավորել է ներկրել իրանական գազ: Թուրք-իրանական հարաբերությունները միայն բարելավվելու են՝ Իրանի արտաքին քաղաքականության մեղմացման ֆոնին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրանը պլանավորել է 1720 կիլոմետրանոց գազատար  կառուցել Թուրքիայի տարածքում և դրանով Եվրոպա արտահանել տարեկան 35 միլիարդ խորանարդ մետր գազ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031