«ՀԺ». Երեք անգամ քիչ, երեք անգամ էժան

«Հայկական Ժամանակը» գրում է. ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի վրա գտնվող շենքերից մեկի մոտ 480 քմ տարածքի սեփականաշնորհման հարցը։ Այդ տարածքն այժմ օգտագործում է ««Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ն, որն էլ հենց գնորդն է։ Տարածքը նշված ՍՊԸ-ին է վաճառվելու մոտ 31 միլիոն դրամով։ Այսինքն, մեկ քմ-ի գինը կազմելու Է մոտ 65 հազար դրամ։ Սակայն ՀՀ պետական կադաստրի տվյալներով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ գտնվում է շենքը, մեկ քմ-ի միջին շուկայական գինը այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել Է ավելի քան 282 հազար դրամ։ Փաստորեն, նշված ՍՊԸ-ն տարածքը ձեռք է բերելու շուկայականից 4.3 անգամ ավելի ցածր գնով։ Իհարկե, նախատեսվում է, որ ՍՊԸ-ն պետք է ներդրումներ կատարի, և վերանորոգում իրականացնի, բայց այդ ծախսերը ներառելու դեպքում ՍՊԸ-ն տարածքը ձեռք կբերի շուկայականից 3-3.5 անգամ էժան գնով։ ՀՀ կառավարության նման առատաձեռնությունը կարող է պայմանավորված լինել «Այ Փի Էս Սի» կազմակերպության գործունեությամբ։ Այս տարվա փետրվարին՝ նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, այս ընկերությունը սոցիոլոգիական հարցում էր անցկացրել և «պարզել», որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում կստանա 13.3 տոկոս ձայն։

Մանրամասները կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս