Իմ խոսքերը սխալ են ընկալվել. Մանվել Բադեյանը՝ եզդիների մասին հնչեցրած իր արտահայտության մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը համոզված է, որ եզդիների մասին հնչեցրած երեկվա իր արտահայտությունը սխալ է ընկալվել: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մանվել Բադեյանը: Հիշեցնենք, որ երեկ եզդիները զուգարանի թուղթ ու նկար էին բերել Մանվել Բադեյանին, որի վրա ավանակ էր պատկերված՝ ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորի արտահատությունների, որոնք վիրավորել էին եզդիներին: «Չգիտեմ՝ ինչ է հրապարակվել, ինքս չեմ կարդացել, բայց եթե մարդիկ այդ ընկալումն ունեն, նշանակում է՝ իմ խոսքերը նենգափոխվել են: Ընդամենը խոսքը գնացել է նրա մասին, որ լրագրողը ավելի շատ մակարդակ պիտի ունենա, քան եզդի փողոց մաքրողը: Մինչդեռ հակառակն է, եզդի փողոց մաքրողն ավելի բարձր մակարդակ ունի, քան այդ կոնկրետ լրագրողը: Սա է եղել խոսքը»,-նշեց մանվել Բադեյանը՝ շեշտելով.  «Հանրապետությունում ընդամենը երկու պատգամավոր կա, որ երբևիցե եղել են Իրաքի Քրդստանում, դա բնօրանն է եզդիների, երկու պատգամավոր կան, որ եղել են Մոսուլում՝ եզդիների սրբավայրում, մի պատգամավոր կա, դա ես եմ, որ երեք անգամ հանդիպել է Քրդստանի վարչապետի հետ և հիմա նախաձեռնել եմ ուղիղ կապը Էրբիրի և Երևանի միջև: Էդ որ ըտենց դոշները ծեծում են եզդիների իրավունքների ջատագովները, մի բան գիտե՞ն գոնե եզդիների մասին, հա՞, թե մենակ սադրանքով պիտի զբաղվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս