Բաժիններ՝

Վաղը Թբիլիսիում տեղի կունենա թուրք-վրացական գործարար ֆորում

Грузия Online-ի փոխանցմամբ՝  վաղը Թբիլիսիում տեղի կունենա թուրք-վրացական գործարար ֆորում, որը կազմակերպել են Վրաստանի գործատուների ասոցիացիան և Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Ֆորումին մասնակցելու են Թուրքիայի տարբեր ոլորտները ներկայացնող մինչև 35 ընկերության ներկայացուցիչներ:

Գործարար ֆորումի շրջանակներում տեղի են ունենալու երկկողմ հանդիպումներ վրացական ու թուրքական ընկերությունների միջև: Թուրքական ընկերությունները ներկայացված են առևտրային, տրանսպորտային, նավթամթերքի, տեքստիլ, արևային էներգիայի, զբոսաշրջության, կրթության, շինարարական, անշարժ գույքի, սննդի և այլ ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031