Բաժիններ՝

Կրեմլը հերքել է Մաքսային միությանը միանալու հարցում Ուկրաինայի հետ պայմանավորվելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը Սոչիում չեն քննարկել Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցելու հնարավորությունը:

Պեսկովի խոսքերով` Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարները դիտարկել են ֆինանսա-վարկային ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Ավելի վաղ բրիտանացի հայտնի լրագրող, The Economist պարբերականի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը Twitter-ում գրել էր, որ երեկ Սոչիում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031