
Իմ ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում «Եվրամայդանի» ակտիվիստներից. Ազարով

Ukrinform լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել է, որ իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում «Եվրամայդանի» ակտիվիստներից: Այս մասին Ազարովը գրել է Facebook-ի իր էջում.
«Ես չգիտեմ, թե եվրոպական ինչ արժեքների մասին կարող են խոսել Մայդանի այն ընդդիմադիրները, որոնք ցուցումներ են տալիս գնալ դատավորների, դատախազների, իրավապահ մարմինների աշխատակիցների տներ և սպառնալ նրանց երեխաներին, ընտանիքներին: Դա միայն հանցագործություն չէ, դա արդեն անցնում է բարոյականության բոլոր սահմանները: Ի դեպ, իմ ընտանիքի անդամները նաև ստանում են սպառնալիքներ»: