ԱԷՄԳ-ի փորձագետները վաղը տեսչական այցով կմեկնեն Արակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱէՄԳը հաստատել է, որ իր փորձագետները տեսչական այցով Իրան են մեկնելու դեկտեմբերի 8-ին: Նրանց ուշադրության կենտրոնում է լինելու Արակի ծանր ջրով ռեակտորը: Այցը կայանում է իրանական կողմի հրավերի հիման վրա:

ԱէՄԳ-ի մամլո քարտուղար Ջիլ Թյուդորը հայտարարել է, որ Իրանն իրենց հրավիրել է դեկտեմբերի 8-ին, իրենք էլ ընդունել են այն: Նոյեմբերի 28-ին ԱէՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ Իրանից հրավեր է ստացվել դեկտեմբերի 8-ին Արակ այցելելու համար: Ավելի վաղ ԱէՄԳ-ն այդ օբյեկտը դասել էր խնդրահարույցների թվին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031