
Շվեդիան ԱՄՆ-ի համար լրտեսել է Ռուսաստանի առաջին դեմքերին (տեսանյութ)

Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Շվեդիան ԱՄՆ-ին օգնել է Ռուսաստանի առաջին դեմքերին լրտեսելու հարցում և ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությանը (NSA) ներկայացրել է Ռուսաստանի կառավարության առաջնահերթ առաջադրանքների ցուցակը:
Այս մասին հայտնել է Շվեդիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայոկոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի նոր հրապարակումները: Շվեդիայի ԱԳՆ-ի կազմում գտնվող Շվեդական պաշտպանության ռադիոհաղորդակցային ծառայությունը, որը պատասխանատու է կապի ալիքներին հետևելու համար, լրտեսել է Ռուսաստանի առաջին դեմքերին:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք գաղտնալսվե՞լ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ռուս բարձրաստիճան այլ չինովնիկների հեռախոսազրույցները: Սակայն հրապարակված փաստերը հաստատում են, որ Շվեդիան նույնպես հանդիսանում է NSA-ի գլոբալ լրտեսական ծրագրի ընդհանուր համակարգի մասնիկը:
Այս տեղեկատվությունն ի հայտ եկավ գրեթե այն նորության հետ միաժամանակ, որ NSA-ն աշխարհի մասշտաբով օրական գաղտնալսում է մոտ 5 միլիարդ հեռախոսազրույց: