
Մանդելան աշխարհի ամենաազդեցիկ ու համարձակ մարդկանցից մեկն էր. Բարաք Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ կապված ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան հետ: Օբաման հայտարարել է, որ Մանդելան հանդիսացել է աշխարհի ամենաազդեցիկ ու համարձակ մարդկանցից մեկը.
«Նա հասել է ավելիին, քան կարող էր դրան հասնելու հույսեր փայփայել մարդը: Նա աշխարհի ամենաազդեցիկ և խիզախ մարդկանցից մեկն էր: Նելսոն Մանդելան պատկանում է ոչ թե մեզ, այլ՝ հավերժությանը»:
ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահը հայտարարել է, որ չի կարող իր կյանքն ամբողջովին պատկերացնել առանց օրինակի՝ ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Մանդելայի. «Ես միլիոնավոր այն մարդկանցից մեկն եմ, որին ոգևորել է Նելսոն Մանդելայի կյանքը»: