
Ավտովթար` Արքայաձոր ռեստորանի դիմաց . կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 28-ամյա Արթուր Կիրակոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ Արքայաձոր ռեստորանային համալիրի դիմաց, իր կողմից վարած Ford Transit մակնիշի 23 QԼ 333 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին առաջացած մերկասառույցը, քանի որ ճանապարհը մաքրված չէր և լցված չէր աղ ու ավազով:
Մանրամասները այստեղ`