
Վիկտորյա Նուլանդն ու Լեոնիդ Կոժարան ողջունել են Հայաստանի ու Ադրեջանի նախագահների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիաի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն այսօր Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը շարունակում է բախվել մի շարք խնդիրների:
Նուլանդի խոսքերով՝ հիմնական մտահոգիչ միտումն այն է, որ ԵԱՀԿ-ի մի շարք երկրներում շարունակում են սահմանափակել ԶԼՄ-ների, այդ թվում նաև էլեկտրոնային մեդիայի ազատությունը և ճնշումներ գործադրել իրավապաշտպանների ու հասարակական կազմակերպությունների վրա.
«Միևնույն ժամանակ ԵԱՀԿ-ի տիրույթում չլուծված են մնում մի շարք հակամարտություններ: Այդ տարածաշրջանների քաղաքացիներն ունեն օգնության կարիք: Այդ տեսանկյունից Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հանդիսանում է տվյալ տարածաշրջանում խաղաղության հույսի աղբյուր»:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերյան հանդիպումը: Կոժարան ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: