Բաժիններ՝

Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Գյումուշհանեում

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայի արևելյան-սևոծվյան հատվածում գտնվող Գյումուշհանե նահանգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ֆերամուզ Ուսթունը: Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Նշվում է, որ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպումը կայացել է մարտին, Նախիջևանում և ավարտվել է ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ: Այդ հանդիպման ժամանակ Ահմեթ Դավութօղլուն, Ալի Աքբար Սալեհին և Էլմար Մամեդյարովը քննարկել էին երեք երկրների փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ըկած հարցեր, այդ թվում նաև տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Կողմերը քննարկել էին նաև համատեղ նախագծերի իրագործման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930