Վրաստանի կառավարական պատվիրակությունը չի մեկնի Սոչիի օլիմպիական խաղերին. Գարիբաշվիլի
Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի պաշտոնական կառավարական պատվիրակությունը չի մեկնի Սոչի՝ կապված այնտեղ կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հետ.
«Կառավարությունը չի մեկնի Սոչի: Կմեկնեն միայն Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) մարզիկներն ու ղեկավարությունը»: Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սրանից առաջ հայտարարել է, որ դիտարկում է Սոչիի Օլիմպիական խաղերին այցելելու հնարավորությունը:
Մարգվելաշվիլիի կարծիքով՝ դա կարող է լավ սկիզբ հանդիսանալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական լարվածության մեղմացման համար: Չնայած նախկին իշխանությունների ներկայացուցիչների բողոքներին՝ Վրաստանի նոր կառավարությունը որոշել է, որ վրացի մարզիկները պետք է մասնակցեն Սոչիի Օլիմպիական խաղերին: