Բաժիններ՝

Պուտինին խնդրել են ռուսական զորքեր մտցնել Ուկրաինա

Ուկրաինական ForPost պարբերականի փոխանցմամբ՝ Սևաստոպոլի քաղաքային խորհրդի պատգամավոր Սերգեյ Սմոլյանինովը կոչ է արել ռուսական զորքերը մտցնել Ուկրաինա: Նման խնդրանքով նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նա հայտարարել է, որ ներկայումս արևմտյան հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները փորձ են նախաձեռնել տապալել Ուկրաինայի օրինական իշխանություններին՝ հանրահավաքներ կազմակերպելու ու ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ներում տեղեկատվական հարձակումների միջոցով:

Դրա հետ կապված՝ նա Ռուսաստանի նախագահին խնդրել է ռազմական և այլ տիպի օգնություն ցուցաբերել երկրի ինքնիշխանությանը, Ղրիմի և Ուկրաինայի մյուս շրջանների ռուսական բնակչությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031