
Կհաստատվի Եվրամիության չափորոշիչներին համապատասխան վերահսկողություն

Կառավարությունն իր նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը: Որոշման ընդունումը թույլ կտա Եվրամիության չափորոշիչներին համապատասխան արդիականացնել անցագրերի հատկացման աշխատանքը, ստեղծել բոլոր տեսակի անցագրերի տվյալների պաշտպանված շտեմարան, որը հնարավորություն կստեղծի կատարելագործել անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը: