
Լարված իրավիճակ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում

1in.am-ի փոխանցմամբ` մի խումբ ազատամարտիկներ երկրում համակարգային փոփոխությունների պահանջով Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 երթ են անցկացնում: Նրանց են միացել բանակում խաղաղ պայմաններոմ զոհված զինվորների ծնողները, կին ազատամարտիկներ և ՀԱԿ ակտիվիստ կանայք, ինչպես նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:
Կանայք պաստառներով և կոչերով խաղաղ երթ էին անցկացնում և պատրաստվում են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել նախագահականի դիմաց, սակայն ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում պատ է կազմել և նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել:
Մանրամասները այստեղ`