
ԱՄՆ-ը չպետք է հրաժարվի վեճերի խաղաղ կարգավորումից. Բարաք Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Սան Ֆրանցիսկոյում պատասխանել է նոյեմբերի 24-ին, Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» ու Իրանի միջև համաձայնության քննադատներին: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը չպետք է հրաժարվի վեճերի խաղաղ կարգավորումից.
«Մենք չենք կարող դռները փակել դիվանագիտության առջև, մենք չենք կարող բացառել համաշխարհային խնդիրների խաղաղ կարգավորումը: Դա սխալ կլիներ Ամերիկայի անվտանգության համար: Խաղաղությանն ու դիվանագիտությանն Ամերիկայի հավատարիմ գտնվելը նրան համայն աշխարհի համար վերածում են փարոսի»: