Տարեվերջյան տնտեսական ակտիվություն
Տնտեսական ակտիվության կորը փորձում է վեր բարձրանալ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով եթե հունվար-սեպտեմբերին գրանցվել էր այս տարվա առայժմ ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 3.2%, ապա հունվար-հոկտեմբերի կտրվածքով այն 3.4% է:
Ըստ ոլորտների անկում է շարունակում գրանցվել շինարարության ՝ 8.8%, և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում՝ 3.9%: Տնտեսության մյուս ճյուղերում այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճ է գրանցվել: Արդյունաբերությունում աճը կազմել է 7.8%, գյուղատնտեսությունը՝ 5.9%, առևտրաշրջանառտությունը «հաղթահարել» է նախորդ ամիսների անկումը և աճել 1.8%, ծառայության ոլորտը՝ 2.8%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 4.5%, այդ թվում՝ արտահանումը՝ 8.7%, ներմուծումը՝ 3.2%: