
1964թ. արտադրության Ferrari-ն վաճառվել է 14,3 մլն դոլարով

1964թ. արտադրության «Ferrari 250 LM»-ը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է 14,3 մլն դոլարով: Սպորտային այս մոդելը պատրաստվել է «Carrozzeria Scaglietti»-ի կողմից:
Մեքենան այսպիսով համարվում է աճուրդում վաճառված հինգ ամենաթանկարժեք մոդելներից մեկը, սակայն ռեկորդակիր չէ: Ռեկորդը պատկանում է այս տարի 29,5 մլն դոլարով վաճառված 1954թ. արտադրության «Mercedes-Benz W196R Silver Arrow»-ին:
Աճուրդի հանված «Ferrari 250 LM»-ը պատկանել է հայտնի ավտոարշավորդներ Մորելո եւ Գիլերմո Օրտեգաներին, ովքեր հաղթել էին 1968 թ. Դեթրոյթի մրցաշարում: